Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սգացող ծնողները սև տոնակատարություն կբերեն ձեր գլխին. Անհետ կորած զինծառայողի հարազատը՝ Փաշինյանին

08/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Կառավարություն, եթե դուք պատրաստվում եք սեպտեմբերի 21-ին շքեղ տոնակատարություն, չգիտեմ ինչեր կազմակերպեք ու դա նշվում է զոհերի հիշատակին, ուրեմն լավ իմացեք՝ սգացող ծնողները սև տոնակատարություն կբերեն ձեր գլխին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է անհետ կորած զինծառայողների հարազատ Արսեն Ղուկասյանը՝ արձագանքելով  Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, որը նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին:

«Մարդկանց պետք չէ այդպես արհամարհել, վիրավորանք հասցնել: Ի՞նչ է նշանակում զոհերի հիշատակին:

Տո դուք զոհ հարգո՞ղ եք, զոհի հիշատակ հարգո՞ղ եք:

Մի քանի օր առաջ, երբ Ազգային ժողովում փակ նիստ էր, էն Ալենն ասում էր՝ ես ձեր հետ կիսում եմ ձեր ցավը: Արա, այդ մեր ցավի հետ կիսվող տղեն այսօր գնում է, կլուբներում տժժում է:

Դուք լրիվ անուղե՞ղ եք:

Բարեկամներիցս մեկն ասել է, որ այդ կլուբի մոտով անցել է, մուտքը 4000 դոլար է: Պատկերացնում եք, մարդիկ ինչ թվեր են ցաքուցրիվ անում, կայֆավատ լինում, տժժում, գմփում, հետո ասում են՝ ձեր ցավը ձեր հետ կիսում ենք, հարգելի ծնող:

Այսպե՞ս եք կիսում դուք մեր ցավը:

Տղերքի տարին չլրացած՝ ամնբողջ օրը կայֆերի մեջ եք: Հերիք չէ՞, շատ չուրախացա՞ք մի քիչ: Ինչի՞ վրա եք ուրախանում, ծնողների  արցունքների՞, մայրերի՝ բալա-բալա կանչելո՞ւ վրա եք ուրախանում»:

Նա ասում է, որ իշխանությունն այսօր չի ուզում մեռելոցը ոչ աշխատանքային հայտարարել, որպեսզի մարդիկ գնան, շիրիմներին խունկ ծխեն, սեպտեմբերի 20-ն են հայտարարում ոչ աշխատանքային. «Այ սրբապիղծներ: Բոլորի մոտ ցույց եք տալիս, թե այս ազգի նվիրյալներ եք, բայց այս ազգի առաջին կործանողներն եք»:

Ա. Ղուկասյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանին ոչ մի հարցում չի հավատացել, բացառությամբ մեկ հարցում. «Ասել է ժողովուրդն իր դատավճիռը կայացրել է: Շատ ճիշտ եք ասում, ժողովուրդն իր դատավճիռը կայացրել է, ժողովուրդն ինքն իրեն դատապարտել է մահապատժի, որը տեսնում ենք: Տեսնում ենք վշտից մահացած ծնող»:

Նա դիմեց ժողովրդին՝ ուշքի գալ. «Երեխեքին տարան կրակի բերան, կոտորին, ծնողներն այստեղ դարդից են մեռնում, … Արա, այս ի՞նչ եք անում: Ժողովուրդ հիշեք, սրանք ձեր մասին մտածող չեն»:

Ինչքան էլ ֆինանսապես ապահով լինեն, հոգեպես ամենաաղքատ մարդիկ են, քանի որ չունեն ոչ հոգի, ոչ սրբություն, հոգին ծախել են փողով, իրենց սրբությունը փողն է, պաշտամունքը փողն է, ոչ թե ազգը: Թքած ունեն թե ազգի, թե ազգի հետագայի վրա: Երևի ինչքան շուտ այս ազգի վերջին էջը փակվի, այս ազգը վերանա, իրենց համար լավ կլինի: Դա ցույց է տալիս այս իշխանության քայլերը»:

Ա. Ղազարյանի խոսքով, այս ազգը կանգնած է լուրջ խնդրի առաջ, առաջնահերթ պետք է զինվել, սակայն այս իշխանությունը տոնակատարություն է կազմակերպում.
«Դե արեք: Թող սեպտեմբերի 21-ը գա, կտեսնենք: Բախներդ փորձեք:
Դուք զոհված տղու հիշատակ հարգո՞ղ եք»:

Panorama.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայտարարություն՝ հատուկ Թուրքիայի հետ մերձեցման և Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին հայտարարություններից ուշադրություն շեղելու համար

Հաջորդ գրառումը

Դուք՝ հայրենիքը դավադիր պատերազմով նվիրաբերածներդ, մեր զոհված զավակների հիշատակին «գունագեղ» տոն եք նվիրում

Համանման Հոդվածներ

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ. շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա ֆիասկո է, Նիկո’լ. Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել

07/05/2026
Միջազգային

ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել. ՌԴ ԱԳՆ

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան փորձում է վերացնել Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները. Հերթական փորձը Լիտվայի պետական արխիվն է. «ՕՐԵՐ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

Դուք՝ հայրենիքը դավադիր պատերազմով նվիրաբերածներդ, մեր զոհված զավակների հիշատակին «գունագեղ» տոն եք նվիրում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը՝ ամբողջությամբ

07/05/2026

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ». ֆիլմ՝ անցած ճանապարհի, կյանքի սկզբունքների և ապագայի տեսլականի մասին

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե կարճ՝ Ռոբերտ Քոչարյանը դառնալու է ձեզնից ստացողը. Արթուր Սուքոյանը՝ ՔՊ-ականներին

07/05/2026

Այսօր Ալեն Սիմոնյանը, իրեն հատուկ փողոցային ու գավառական պահվածքով, ԱԺ ամբիոնից հերթական անգամ փորձում էր վիրավորանքներով քաղաքական դիվիդենտներ հավաքել՝ հայտարարելով,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական