Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Սանկտ Պետերբուգի սրճարանում պայթել է նվեր-արձանիկը. զոհվել է ռազմական թղթակից Տատարսկին

Սանկտ Պետերբուրգի Street Food Bar №1 սրճարանում պայթյուն է որոտացել. վիրավորվել է 32 մարդ։

Մեկ մարդ զոհվել է։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ նա ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկին է:

Ըստ տեղեկությունների՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը թաքցված է եղել արձանի մեջ, որը միջոցառման մասնակիցներից մեկը նվիրել է Տատարսկուն։

Պայթյունի ուժգնությունը կազմել է ավելի քան 200 գ տրոտիլ։