Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

«Սահմանազատումը» Կիրանցի հատվածում. Դավիթ Գալստյան

Կիրանց-Բերքաբեր հատվածում «սահմանագծումը» տեղափոխել եմ Google-ի քարտեզի վրա։

Կարմիր գծով նշված է ներկայիս փաստացի, սահմանագծված սահմանը (դեղինով՝ սահմանը ըստ Google-ի)։

Մոտավոր նշել եմ այն տարածքը (չգիտեմ արևելյան սահմանը որտեղ է վերջանում), որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նշված են նաև ՀՀ ԶՈՒ նախկին դիրքերն ու ադրբեջանական նոր դիրքը (ինչպես նաև դրոշի տեղակայման վայրը)։

Առանձին շրջանակի մեջ է առնված ՀՀ ԶՈՒ այն դիրքը (Բերքաբերի ափին), որը նույնպես հետ է քաշվել՝ չնայած այն հանգամանքին, որ գտնվում է սահմանազատման հատվածից ԴՈՒՐՍ։

N.B. Հիշացնեմ, որ ՀՀ իշխանությունները այս ընթացքում 2 անգամ հրաժարվեցին տրամադրել սահմանային սյուների կոորդինատները (որևէ գաղտնիք ՉԿԱ), որ այս պատկերը ավելի շուտ տեսնենք։

Շարունակելի․․․

Դավիթ Գալստյան, ռազմական լրագրող