Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Իշխանության 13 քվեն բնավ քաղաքական որևէ կաշկանդվածություն չի առաջցնելու. Վարդևանյան

Իշխանության 13 քվեն բնավ քաղաքական որևէ կաշկանդվածություն չի առաջցնելու՝ որևէ կերպ։ Ի վերջո հաշվի առեք, որ սա ընդդիմադիր խմբակցությանը վերապահված ԱԺ նախագահի տեղակալի պաշտոն է։ Ընդդիմադիր ուժին մեր հայրենակիցների տված ձայների իմաստով է լեգիտիմությունըԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նորընտիր փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով իր թեկնածության առաջադրումը։

Նա հավաստիացրեց, որ միշտ եղել են բարեկրթության դաշտում։

Հարցին՝ կվարի՞ ԱԺ նիստը՝ Արամ Վարդևանյանն պատասխանեց.

«Այս ձևակերպման դեպքում, այո՛։ ԱԺ կանոնակարգով նշվածի իրացումը բխում է ԱԺ նախագահի կողմից գործիքակազմի իրացումից։
Ես, իդեպ, իմ ելույթում կանխատեսել էի, որ նիստը վարելու տեսանկյունից շատ քիչ հավանական է, որ այն ես երբևէ իրացնեմ։ իրապես քիչ հավանական եմ դա համարում»։

Արամ Վարդևանյանը միաժամանակ հայտնեց՝ ավելի շատ կցանկանար, որ ՔՊ-ականները իր թեկնածության քննարկման ժամանակ ավելի շատ ոչ թե իր անձը քննարկում, քան իրներկայացրած ծրագրերը;

Ընդդիմադրի պատգամավորը կոռեկտ չհամարեց մեկնաբանել իր վերաբերյոլ «սատանայի փաստաբան» ձևակերպումը։ Նա նման ձևակերպումն ընդհանուր առմամբ բացասական որակեց։