Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ռուսները ջախջախվեցին, իսկ Բելգիան հաղթեց

sportx.am

ԵՎՐՈ 2020-ի, խմբային փւուլի վերջին տուրում, Դանիայի հավաքականը մրցում է Ռուսաստանի ընտրանու հետ։

Հանդիպման հաշիվը բացեց Միկել Դամսգարդը` 38-րդ րոպեին։

59-րդ րոպեին Ֆյոդր Կուդրյաշոֆը սխալ փոխանցում կատարեց դարպասապահին։ Գնդակի ճանապարհը կտրեց Յուսուֆֆ Պոուլսենը ու մեծացրեց իր թիմի առավելությունը։

70-րդ րոպեին, Արտյոմ Ձյուբան թրջեց խաղի հաշիվը, սակայն 79-րդ րոպեին Անդրեաս Քրիստիանսենը կրակեց հաշիվը դարձնելով 3:1, իսկ 3 րոպե անց արագ հակագրոհը եզրափակեց Յոհակիմ Մահելեն։

Օրվա մյուս խաղում Բելգիան 0:2 հաշվով առավելության հասավ Ֆինլանդիայի նկատմամբ, ինչի շնորհիվ Դանիան 2-րդ հորիզոնականով դուրս եկավ փլեյ-օֆֆ։

B խմբի վերջնական մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի`

Բելգիա 9մ

Դանիա 3մ

Ֆինլանդիա 3մ

Ռուսաստան 3մ