Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսները հասկանում են՝ եթե կոշտ արձագանքեն, Հայաստանի հետ հարաբերություններն ավելի կվատացնեն. Հարությունով

16/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսական կողմը մշտապես հայտարարում է, որ իր համար կարևոր են Հայաստանի հետ հարաբերությունները, այնպես որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությունն այս առումով սկզբունքորեն նոր երանգներ չի պարունակում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Հարությունովը՝ անդրադառնալով դիվանագետի այն հայտարարությանը, որ հայ-ռուսական հարաբերությունները ամրության փորձարկման բարդ փուլ են ապրում, սակայն Մոսկվայում հստակ քաղաքական կամք կա Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար։

Ըստ մեր զրուցակցի՝ արձագանքելով Հայաստանի իշխանությունների հակառուսական հայտարարություններին՝ ռուս պաշտոնյաները խիստ չափավոր են արտահայտվում։

«Արձագանքը, որպես կանոն, զգույշ է լինում։ Ժամանակին, օրինակ, ակնկալվում էր, որ պատժամիջոցներ կարող են լինել, բայց մենք տեսնում ենք, որ եթե այդպիսիք անգամ կան, ապա շատ սահմանափակ բնույթ են կրում։ Դա պայմանավորված է հետևյալով. ռուսները հասկանում են, որ եթե կոշտ արձագանքեն, հարաբերություններն ուղղակի ավելի կվատացնեն։ Իսկ Ռուսաստանին դա հիմա պետք չէ, որովհետև, ինչպես տեսնում ենք, նրա դիրքերն առանց այդ էլ թուլանում են։ Ռուսական դիվանագետական հայտարարությունները հենց այդ տրամաբանության մեջ են ձևակերպվում»,- նշեց Դավիթ Հարությունովը։

Քաղաքագետը միաժամանակ նշեց՝ իր կարծիքով արդեն այժմ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի կայունացում կա. հայկական կողմը վերջին շրջանում կոշտ հայտարարություններ չի հնչեցնում, ռուսական կողմից ևս սուր ռետորաբանության նվազում կա։

«Կարծում եմ՝ նոր ինչ-որ մոդել է ձևավորվում, որի շրջանակներում հայկական կողմն անվտանգային հարցերում, ռազմական հարցերում առավել ակտիվ աշխատում է Արևմուտքի և Հնդկաստանի հետ։ Ռուսաստանի հետ այդ հարաբերությունների մակարդակն իջեցվել է։ Իհարկե, ոազմաբազան պահպանվում է, բայց անվտանգային հիմնական կողմնորոշումը Արևմուտքի կողմն է։ Բայց միևնույն ժամանակ տնտեսության ոլորտում հարաբերությունները պահպանվում են, բարձրաստիճան պաշտոնյաներ են մեկնում  Մոսկվա։ Կարծում եմ՝ այս տարբերակն ինչ-որ ժամանակ կպահպանվի»,-նշեց քաղաքագետը։

Ըստ Հարությունովի՝ իրավիճակը կարող է փոփոխվել մի քանի գործոնների ազդեցության ներքո։ Դրանցից առաջինը կարող են լինել հայաստանյան ներքաղաքական գործընթացները, եթե հայկական կողմը շարունակի որոշակի պրոցեսներ վերագրել ռուսական կողմին։ Մասնավորապես, եթե սուր ճգնաժամեր լինեն, հակառուսական հռետորաբանության ուժգնացում ևս կարող է լինել։

Երկրորդ պատճառը, ըստ մեր զրուցակցի, կարող է լինել ուկրաինական կոնֆլիկտի ընթացքը։

«Եթե ռուսական կողմը կարողանա այդ իրավիճակից ինչ-որ կերպ դուրս գալ, կարող է առավել ակտիվանալ և փորձել դիրքերը վերականգնել մեր տարածաշրջանում։

Երրորդ գործոնը կարող են լինել Թուրքիան և Ադրբեջանը, որովհետև չի բացառվում, որ վերջիններից Հայաստանի ուժեղ կախվածությունը Ռուսաստանին թույլ չտա մրցակցել նրանց հետ» ,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով ռռուսաստանահայ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելելու թեմային՝ մեր զրուցակիցը հիշեցրեց, որ տարիներ առաջ վերջինիս մուտքը ՀՀ կրկին արգելվել է. նրա անունը եղել է մի շարք ռուս գործիչների  ցանկում, որոնց թույլ չեն տվել հատել Հայաստանի սահմանը։

«Այս առումով որակապես նոր բան չկա»,- ամփոփեց Դավիթ Հարությունովը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գերմանիայի Բունդեսթագն անվստահություն է հայտնել Շոլցին

Հաջորդ գրառումը

Ռայիսիին նահատակության են հասցրել՝ Ալիևի ռեժիմի հետ համագործակցությամբ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026
Նորություններ

Հանրային քննարկում` ինչպե՞ս են մեզանից գողանում ընտրությունները և ի՞նչ կարող ենք անել հունիսի 7-ին. Արման Թաթոյան

16/05/2026
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

Ռայիսիին նահատակության են հասցրել՝ Ալիևի ռեժիմի հետ համագործակցությամբ

Ամենաշատ ընթերցվածը

15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026

ԱՆՏԵՂՅԱԿ, ԲԵԽԱԲԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 30-ին հարցում էի ուղարկել կառավարություն՝ մարնամասն տեղեկություններ ստանալու համար, թե Հայաստանի դեմ մղվող «հիբրիդային»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական