Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ռուսաստանում միգրանտների նկատմամբ արգելքները կխստացվեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ռուսաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքը։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ  ուժի մեջ են մտել միգրանտների հետ կապված մի շարք արգելքներ։

Փաստաթղթի համաձայն՝ նրանց արգելվում է վարել տաքսի և հասարակական տրանսպորտ, աշխատել սննդի ոլորտում, վաճառել ծխախոտ և ոգելից խմիչքներ, աշխատել նախադպրոցական ուսումնական հաստատություններում։

Միաժամանակ, Ռուսաստանի Դաշնության տարբեր ոլորտների  ղեկավարները լիազորված են անհրաժեշտության դեպքում լրացուցիչ սահմանափակումներ մտցնել միգրանտների նկատմամբ։