Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ռուսաստանում՝ հանրային վայրերում, միգրանտներին հնարավոր է արգելվի մայրենի լեզվով խոսել, անծանոթներին դիմել брат, сестра

Ռուսաստանում միգրանտներին կարող են արգելել հասարակական վայրերում խոսել  մայրենի լեզվով. այս մասին ասվել է  Կենտրոնական Ասիայից աշխատանքային միգրանտների   ինտեգրման դասընթացների ժամանակ, որը նախաձեռնել է Ազգությունների հարցերով դաշնային գործակալությունը (FADN)։

Օտարերկրացիներին կխնդրեն հասարակական վայրերում մայրենի լեզվով չխոսել, անգամ  չշշնջալ։

Օտարերկրացիներին Ռուսաստանում հնարավոր է արգելվի брат, сестра բառերով դիմել նրանց, ովքեր հարազատ ազգակցականներ չեն։ Օտարերկրացիներին կոչ է արվում  անցորդների մասին մայրենի լեզվով չխոսել, չքննարկել կամ այլ մարդկանց ներկայությամբ չփսփսալ։

Չի կարելի անհանգստացնել մարդկանց,  ինչպես նաև չպետք է ձայներ հանել, սուլել կամ կտկտացնել՝ փորձելով գրավել դուր եկած կնոջ կամ տղամարդու ուշադրությունը: