Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ռուսաստանն ու Հայաստանը կապրեն խաղաղության և ներդաշնակության մեջ

Ռուսաստանն ու Հայաստանը կապրեն խաղաղության և ներդաշնակության մեջ, ռուս-հայկական հարաբերությունների պատմությունը հիմք կդառնա երկկողմ համագործակցության զարգացման համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այդպես նա պատասխանել է այն հարցին, թե ի՞նչ կարելի է ասել Հայաստանի տղաներին և ընդհանրապես հայաստանցիներին Երևանի հետ հարաբերությունների այս բուռն շրջանում.

Զախարովայի խոսքով, Երիտասարդության համաշխարհային փառատոնում իրենք՝ երեխաներն ունեն բազմաթիվ բաց և անկեղծ ցանկություններ։

«Ես չեմ ասում Հայաստանի տղաներին, այլ հայաստանցի տղաներն այս փառատոնի շրջանակներում գալիս են, խոսում ընկերական հարաբերություններ զարգացնելու անհրաժեշտության մասին, խնդրում լուսանկարվել և նվերներ փոխանակել։ Եվ նրանք երազում են այն մասին, որ մենք կապրենք խաղաղ ու համերաշխ։ Ավելին, մենք ունենք նման ֆանտաստիկ հարաբերությունների պատմություն: Եվ դա պետք է լինի և կլինի, ես դրանում կասկած չունեմ, ապագայում, նոր սերունդների համար երկկողմ հարաբերությունների զարգացման հիմք լինելով»,- ընդգծել է Զախարովան։