Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Ռուսաստանը վերանայում է այն պայմանագրերը, որոնցում ոտնահարվում է ռուսական շահը

«Վերանայում ենք մեր միջազգային պարտավորությունների ողջ սպեկտորը։ Վերանայվում է նաև տուրքերի վճարման հարցն այն կազմակերպություններին, որտեղ ոտնահարվում են մեր շահերը։ Մենք ուշացնում ենք անդամավճարների մուծումը»,- ՌԴ Պետդումայում այսօր իր ելույթում նշել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա նաև տեղեկացրել է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի շրջանակում վերանայվում են մի շարք պայմանագրեր, որոնց շրջանակում փորձ է արվում անտեսել ռուսական շահը։

Գործընթացը համակարգում է  ՌԴ ԱԳ նախարարությունը։