Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Արարատ Միրզոյանը Թուրքիայում հանդիպել է հայ փրկարարների հետ (տեսանյութ)

Թուրքիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ փետրվարի 15–ին,  այցելել է երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, որտեղ հանդիպել է փետրվարի 8-ից որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին, ինչպես նաեւ ծանոթացել ՀՀ-ի կողմից նախօրեին ուղարկված հումանիտար օգնության տեղաբաշխման գործընթացին:

Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ–ից, որոնողափրկարարական խմբի հրամանատարը նախարար Միրզոյանին է ներկայացրել աղետից տուժած քաղաքում հայկական փրկարարարների կողմից կատարած աշխատանքները՝ նշելով, որ գործընկերների հետ համագործակցությամբ հաջողվել է փլատակներից դուրս բերել երեք մարդու: