Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ռուսաստանը հացահատիկի գործարքից դուրս է գալիս

Սևծովյան համաձայնագրերն այսօր փաստացի դադարել են գործել, հացահատկի գործարքի վերաբերյալ Ռուսաստանին վերաբերող պայմանավորվածությունների մասը չի կատարվել, ТАСС-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն էր: Ցավոք, սևծովյան համաձայնագրում Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի կատարվել: Հենց որ Ռուսաստանին վերաբերող պայմանավորվածությունները վերականգնվեն, ռուսական կողմը կվերադառնա գործարքի իրականացմանը»,- ասել է Պեսկովը։

Նշենք, որ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը երեկ հայտարարել էր՝ եթե Ռուսաստանը դուրս գա գործարքից, կնշանակի՝ Մոսկվան «երես է թեքել» կարիքավոր երկրներից և հրաժարվում է նրանց մատչելի սնունդ տրամադրել։