Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ուկրաինական երկու անօդաչուներն են պայթեցրել Ղրիմի կամուրջը

Երկու վերգետնյա անօդաչու սարքեր ահաբեկչություն են իրականացրել Ղրիմի կամրջի վրա.  երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեի  տեղեկատվական կենտրոնից:

Ժամը 03:05-ին ուկրաինական երկու անօդաչուները գրոհել են Ղրիմի կամուրջը»,- ասվում է հաղորդագրությունում։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչություն» հոդվածով։

Հարձակման հետեւանքով վնասվել է կամրջի ճանապարհահատվածը։ «Միևնույն ժամանակ երկու մեծահասակ է զոհվել, մեկ երեխա վիրավորվել է»,- հայտնել են կոմիտեից։