Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ռուսաստանը Բելառուսից դուրս կբերի միջուկային զենքը

Ռուսական մարտավարական միջուկային զենքի դուրսբերումը Բելառուսի տարածքից հնարավոր է միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն հրաժարվեն Ռուսաստանին նպատակաուղղված խարխլելու կործանարար նպատակից։

 Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։ Նա միջուկային զենքի տեղակայումն անվանել է պատասխան «ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի ապակայունացնող միջուկային քաղաքականությանը»։

«Այս առումով ռուսական մարտավարական միջուկային զենքի հիպոթետիկ դուրսբերումը Բելառուսի տարածքից հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն հրաժարվեն Ռուսաստանի և Բելառուսի անվտանգությունը նպատակաուղղված խաթարելու իրենց կործանարար քաղաքականությունից։ Դա ենթադրում է ամերիկյան  միջուկային զենքի ամբողջական դուրսբերում ԱՄՆ տարածք՝ Եվրոպայում համապատասխան ենթակառուցվածքի վերացումով»,- «ՌԻԱ Նովոստիին» ասել է  Պոլիշչուկը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու որոշման մասին հայտարարել է մարտի 25-ին։

Զենքը կտեղափոխվի միութենական պետության արևմտյան սահմաններ։ Ըստ պայմանագրի՝ միջուկային զենք կիրառելու որոշումը  ռուսական կողմինն է։ Հուլիսի 7-8-ը պետք է ավարտվեր զենքի տեղակայման  նախապատրաստումը։ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը դատապարտել են Ռուսաստանի իշխանությունների որոշումը։