Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Ռուսական ավիաընկերություններին արգելվել է օգտագործել Իրաքի, Իսրայելի և Հորդանանի օդային տարածքը

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը ռուսական ավիաընկերություններին արգելել է օգտվել Իրաքի, Հորդանանի և Իսրայելի օդային տարածքից, ինչպես նաև թռիչքներ կատարել դեպի այդ երկրներ։ Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Հորդանանի, Իրաքի, Իսրայելի օդային տարածքը փակելու, դեպի այդ երկրներ ռուսական ավիաընկերությունների թռիչքների կամ դրանց օդային տարածքի օգտագործման վերաբերյալ ավիացիոն իշխանությունների NOTAM-ի (հատուկ ավիացիոն հաղորդագրություն) թողարկման համաձայն, ռուսաստանյան ավիաընկերությունների տարանցիկ թռիչքները կասեցվում են մինչև սահմանափակումների չեղարկումը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ռուսական խոշոր ավիաընկերություններից մեկի աղբյուրը հայտնել է, որ ավիաընկերություններին արգելվել է օգտագործել Իրաքի և Իսրայելի օդային տարածքը մինչև ապրիլի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ն։

«Փակ է Մոսկվայի ժամանակով ժամը 23։30-ից մինչև Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 7-ը»,- նշել է նա։

 Շաբաթ օրը Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Իրանը իր տարածքից անօդաչու թռչող սարք է ուղարկել Իսրայելի ուղղությամբ։ ABC հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին , հաղորդում է, որ 400-ից 500 անօդաչու թռչող սարք կարող է օգտագործվել Իսրայելի վրա Իրանի հարձակման համար:

Այսօր ավելի վաղ Իրաքը, Հորդանանը, Իսրայելը և Եգիպտոսը պաշտոնապես փակել են իրենց օդային տարածքը։ 

Աղբյուր՝ ՏԱՍՍ