Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Հուսիները Եմենից մի քանի անօդաչու թռչող սարք են ուղարկել Իսրայելի ուղղությամբ:

Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից  Իսրայելի վրա «խոշոր հարձակման» օպերացիային դիմագրավելու. NBC-ն՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Մոտավորապես 400-ից 500 հրթիռներ կարձակվեն Իրաքից, Սիրիայից, հարավային Լիբանանից և այլ տարածքներից դեպի Իսրայել, բայց դրանց մեծ մասը կարձակվի Իրանից. ABC News-ին  հայտնել է  ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան։

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի հարձակումն Իսրայելի վրա «խոշոր» կլինի, և կառավարական կառույցները կարող են թիրախավորվել։

Իսրայելի հակաօդային պաշտպանության ուժերը սկսել են որսալ իրանական անօդաչու սարքերը Սիրիայի և Հորդանանի երկնքում, հայտնում է իսրայելական Channel 12 հեռուստաալիքը, գրում է Times of Israel-ը։

Դա հնարավոր է  դարձել  ԱՄՆ-ի և տարածաշրջանային դաշնակիցների կողմից ստեղծված «օդային հովանոցի» շնորհիվ։

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ.  հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Պաղեստինցիները տոնում են Ալ-Աքսա մզկիթում՝ իրանական հրթիռային հարձակման լուրը լսելուց հետո. հայտնում է Tasnim-ը։

Իրանի  հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին X սոցիալական ցանցում հայտնել է, որ Իսրայելը կպատժվի։

Հաղորդագրությունը հայտնվել է Իսրայել իրանական անօդաչու թռչող սարքերի արձակման մասին տեղեկատվության ֆոնին՝ ի պատասխան  Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակման։

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ տասնյակ հրթիռներ է արձակել Գոլանի բարձունքներում Իսրայելի հակաօդային պաշտպանության ուղղությամբ:

Եգիպտոսի հակաօդային պաշտպանության ուժերը գտնվում են առավելագույն պատրաստվածության մեջ Իրանից Իսրայելի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի արձակման մասին հաղորդումներից հետո:

ՄԱԿ-ի Իրանի առաքելությունը Իսրայելի վրա հարձակման մասին. սա հակամարտություն է Թեհրանի և Թել Ավիվի միջև, ԱՄՆ-ը պետք է հեռու մնա։