Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր. Սիրանուշ Սահակյան

28/04/2026
- Նորություններ, Տեղական

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը  NEWS.am-ին տեղեկացրել է, որ Ռուբեն Վարդանյանի ընտանիքից տեղեկություն ունի, որ  նրան տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:

Տիկին Սահակյան, Ռուբեն Վարդանյանի վերջին հայտարարությունները՝ ուղղված սկզբում Ադրբեջանի, հետո՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպաններին, անհանգստացնող էին: Հիմա, երբ Կարմիր խաչի գործունեությունը դադարեցված է, իսկ  դատավարական ֆարսը ավարտված, որտեղից գոնե ժամանակ  առ ժամանակ լուսանկարներ էին հրապարակվում և կարելի էր նրանց արտաքին տեսքի վրա հիմնվելով դատողություններ անել,  ի՞նչ տեղեկություններ կան նրա ու մյուս գերիների վիճակի,  պահման պայմանների մասին:

Իրավիճակը անհանգստացնող է ու մտահոգիչ: Ռուբեն Վարդանյանի ընտանիքից տեղեկություն ունեմ, որ Ազգային անվտանգության ծառայության ենթակայության ներքո գտնվող քննչական մեկուսարանից նրան տեղափոխել են Արդարադատության նախարարության ենթակայության քրեակատարողական հիմնարկ՝ Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: Մեր տեղեկություններով, այս հաստատություն են տեղափոխվել նաև այլ հայ գերիներ:

Ոչինչ հայտնի չէ նոր հաստատությունում  նրա և մյուս գերիների  պահման պայմանների մասին: Այս հարցում ևս թափանցիկություն չկա, միջազգային իրավունքի նորմերով սահմանված  երաշխիքները խախտվում են. մասնավորապես, նախապես ընտանիքի անդամներին չեն հայտնել, թե որտե՞ղ, ե՞րբ են տեղափոխվում ու ռեժիմի, զանգերի  մասով ի՞նչ փոփոխություններ են լինելու: Չկա  հավաստի տեղեկություն նրանց  առողջության, բժշկական օգնության հասանելիության, տարրական կենսապայմանների մասին:

Գիտեք, որ անցած տարվա սեպտեմբերից  Ադրբեջանի կառավարության պահանջով այդ երկրում ԿԽՄԿ-ի գործունեության դադարեցվել է, բայց դրանից հետո մեկ անգամ՝ անցած տարվա դեկտեմբերին,  ԿԽՄԿ Ժնևյան գրասենյակին  հաջողվել  էր  այց իրականացնել և տեսակցել հայ գերիներին: Դրանից հետո որևէ ստույգ տեղեկություն նրանց վիճակի մասին չունենք:

Կարող եմ միայն ասել, որ այս պահին ընտանիքի անդամների հետ հեռախոսազանգերը պահպանվում են, որոշ տեղեկություններ այդ մասնավոր զրույցների ընթացքում փոխանցվում են, սակայն անմիջական դիտարկման,  վիճակի, մոնիտորինգի միջոցով տեղեկություններ հավաքագրող և ամրագրող որևէ կառույց գոյություն չունի, ու սա ստեղծում է տեղեկատվական վակուում:

Ռուբեն Վարդանյանը նաև ասել էր, որ մինչ օրս դատավճռը որևէ լեզվով չի տրամադրվել, ինչը, ըստ էության, խոչընդոտում է բողոքարկման գործընթացը: Այս առումով, նորություն ունե՞ք, եթե սահմանված ժամկետներում դատավճիռները չտրամադրվեն, նշանակո՞ւմ է արդյոք , որ նրանք չեն կարող  դիմել անգամ, օրինակ, եվրոպական դատարան:

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները։ Այս որոշումը խթան կարող է հանդիսանալ այդ փաստաթղթերի տրամադրման համար։

Միևնույն ժամանակ, սա չի նշանակում, որ դատավճիռները չտրամադրելով Ադրբեջանը կարող է փակել ճանապարհը դեպի միջազգային դատարաններ։ Ընդհակառակը՝ նման իրավիճակում կարող ենք արձանագրել, որ ներպետական իրավական միջոցներն արդյունավետ չեն գործում, և այդ պայմաններում ՄԻԵԴ դիմելու ժամկետների հաշվարկը սկսվում է դատական ակտերի փաստացի ստացման պահից։

Պետք է նշել, որ այս պահին ՄԻԵԴ-ը դարձել է կարևոր օղակ, քանի որ որոշ փաստաթղթեր, այդ թվում՝ գերիների առողջական վիճակի վերաբերյալ, ստացվում են հենց դատարանի գործունեության շնորհիվ։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նման տեղեկատվություն ներկայացրել էր դատարանին դեռ հունվարին, սակայն փետրվարին հանդես եկավ նոր միջնորդությամբ՝ խնդրելով ՄԻԵԴ-ին վերացնել հայ գերիների նկատմամբ կիրառված ապահովման միջոցները և դադարեցնել հաշվետվությունների ներկայացման պարտականությունը։

Այս միջնորդության առնչությամբ մենք ներկայացրել ենք դիրքորոշում՝ հիմնավորելով, որ գերիների կյանքի և առողջության նկատմամբ սպառնացող անմիջական վտանգները շարունակում են պահպանվել։ Ավելին՝ տեղեկատվության սակավությունն ինքնին լուրջ մտահոգության առիթ է և կարող է դիտարկվել որպես խոշտանգումների վտանգ պարունակող հանգամանք։ Նման պայմաններում ՄԻԵԴ-ի շարունակական ներգրավվածությունը մնում է խիստ կարևոր։

Նախորդ գրառումը

Շռնդալից կերպով ձերբակալում են ու փորձում հեղինակազրկել. Արտակ Բեգլարյան

Հաջորդ գրառումը

Ռուսաստանում արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրերի մեծ խմբաքանակի վաճառքը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026
Նորություններ

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026
Նորություններ

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026
Նորություններ

Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման

26/06/2026
Հաջորդ գրառումը

Ռուսաստանում արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրերի մեծ խմբաքանակի վաճառքը

Լրահոս

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ...

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական