Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ռոստելեկոմ Հայաստանը» վերափոխվում է «OVIO»-ի

24/05/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ռոստելեկոմ Հայաստանը»-ը հայտարարեց վերաբրենդավորման մեկնարկի մասին և այսուհետ հանդես կգա նոր՝ OVIO ապրանքանիշով:

Ընկերությունը հեռահաղորդակցության շուկա է մուտք գործել 2009թ․ GNC-ALFA ապրանքանիշով՝ կառուցելով ավելի քան 3000 կմ մագիստրալային ցանց և դառնալով ինտերնետի մեծածախ շուկայի հիմնական խաղացող՝ էապես նվազեցնելով մեծածախ ինտերնետի շուկայական գինը Հայաստանում։ 2012թ-ից ընկերությունը շարունակել է իր գործունեությունը Ռոստելեկոմ ապրանքանիշի ներքո՝ ներդնելով «Օպտիկան յուրաքանչյուր բնակարանում» տեխնոլոգիան Երևանում և ՀՀ մարզերում, այսպիսով ապահովելով թվային հավասարություն և նպաստելով ինտերնետի և թվային հեռուստատեսության ծառայությունների շուկայում առողջ մրցակցության ձևավորմանը։ Մինչև 2024թ․ ընկերությունը Հայաստանում կատարել է ավելի քան 37 մլրդ դրամ ներդրում և վճարել 14 մլրդ դրամ հարկ։

Նոր բրենդով ընկերությունը որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ հաճախորդի և գործընկերների համար պարզ և հարմարավետ փորձառություն ապահովելու համար։ OVIO-ի մուտքը շրջադարձային կետ է հանդիսանում ընկերության զարգացման մեջ։ Նոր ինքնությամբ OVIO-ն հավատարիմ է մնում հուսալի և որակյալ ծառայություններ մատուցելու և նորարարական լուծումներ տրամադրելու իր հանձնառությանը, որի կենտրոնում հաճախորդի գոհունակությունն է: Նոր ապրանքանիշի մուտքով ընկերությունը դուրս է գալիս հեռահաղորդակցության դասական օպերատոր լինելու սահմաններից՝ վերափոխվելով և մատուցելով մի շարք թվային ու ամպային ծառայություններ և սկիզբ դնելով թվային ծառայությունների միասնական էկոհամակարգի ձևավորման գործընթացին։

«Այսօր մենք մեկնարկում ենք կազմակերպության համար չափազանց նշանակալի իրադարձություն։ Սա ոչ թե պարզապես վերաբրենդավորում է, այլ ընկերության պատմության նոր էջի բացում, որի հիմքում  նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդին գոհացնելու հանձնառությունն է՝ շնորհիվ ազնիվ և բաց գործելաոճի,  հոգատարության և նորարար լուծումների առաջամարտիկ լինելու։ Մեզ արդեն իսկ վստահել է մոտ 70 000 բաժանորդ, և դա պարտավորեցնում է անընդհատ ինքնակատարելագործվել։ Այսպիսով, վերաբրենդավորմամբ ազդարարում ենք ընկերության վերափոխման սկիզբը։ 

Ուրախ եմ նաև հայտարարել OVIO-ի կողմից Հայաստանում խոշորագույն Տվյալների մշակման կենտրոնի պաշտոնական մեկնարկի մասին։ Այն միակն է Հայաստանում, որ ունի TIER III սարքավորումների և ենթակառուցվածքների հուսալիության բարձր ստանդարտներին համապատասխանություն։ Այն կբավարարի բիզնեսի և պետական կառույցների բազմազան կարիքները և կտրամադրի մասշտաբային, անվտանգ և արդյունավետ լուծումներ՝ այսպիսով նաև նպաստելով Հայաստանի թվային ապագայի զարգացմանը»-ամփոփեց OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հատկանշական է, որ OVIO-ն հաջողությամբ մշակել և գործարկել է մի շարք առաջադեմ տեխնոլոգիական լուծումներ, որոնք ոչ միայն ընկերությունն են տեղափոխել զարգացման նոր մակարդակ, այլև մեծ և դրական ազդեցություն են ունեցել ոլորտի վերափոխման վրա: Դրանց թվում են մինչև 800 Մբ/վ տան ինտերնետի փաթեթները, Wink օնլայն կինոթատրոն և TV  ժամանակակից և հարմար հավելվածը, ինչպես նաև նախադեպը չունեցող Ամպային տեսահսկման ծառայությունը։

OVIO նոր ապրանքանիշը մեկնարկում է  խարիզմատիկ ռոբոտ Orbi-ի ուղեկցությամբ, ով մարմնավորում է ընկերության պրոդուկտների տեխնիկական էքսպերտի, հրաշագործի և հովանավոր-պաշտպանի կերպար՝ օգնելով հաճախորդներին ամենօրյա կյանքում  և առաջնորդելով նրանց հեռահաղորդակցության և թվային ծառայությունների օգտագործման մասով գտնել լավագույն լուծումներ:

Վերաբրենդավորման միջոցառումից հետո տեղի ունեցավ նաև OVIO ընկերության գլխավոր վաճառքի և սպասարկման սրահի բացման արարողությունը։ Սրահն այսուհետև կներկայանա նոր՝ ավելի ժամանակակից և նորարակական չափանիշներին համապատասխան ինտերիերով՝ սպասարկման  առավելագույն հարմարավետություն ապահովելու համար։

Այսուհետև օգտատերերը կարող են այցելել ընկերության վեբ կայք, միանալ ծառայություններին և կատարել օնլայն գործարքներ ovio.am հասցեով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նորամուծություն է պարկեշտ Սրբազանի առաջնորդությունը, բայց փրկիչների փնտրտուքը մեզ լավ տեղ չի տանում. Սուրեն Սահակյան

Հաջորդ գրառումը

«Բարոյապես պարտված, քաղաքականապես սպառված և իրականությունից կտրված մարդու ելույթ». Արտակ Զաքարյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Ալեն Սիմոնյան

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլի բերանով հաստատագրվեց, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բնօրինակ երեսպատման քարերը ոչնչացվել են. Հայկ Դեմոյան

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թիրախում Ռոբերտ Քոչարյանն է. Բաքվին անհանգստացնու՞մ է նա. Հակոբ Բադալյան

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ղարաբաղի շարժումը խաղաղության և անվտանգության հետ անհամատեղելի է. Փաշինյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

«Բարոյապես պարտված, քաղաքականապես սպառված և իրականությունից կտրված մարդու ելույթ». Արտակ Զաքարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական