ՌԴ ՊՆ-ն հայտնում է ուկրաինական գրոհային խմբերի ոչնչացման ու անօդաչուների հարձակումը կասեցնելու մասին

Ուկրաինայի զինված ուժերի երեք գրոհային խմբեր այս գիշեր Զապորոժիեի ուղղությամբ՝ Վերբովե գյուղի մոտ, փորձել են ճեղքել ռուսական պաշտպանությունը, սակայն ոչնչացվել են. հայտնել է շրջանի ղեկավարի պաշտոնակատար Բալիցկին։
ՌԴ ՊՆ-ից էլ հայտնել են. «Մոսկվայի ժամանակով ժամը 08:16-ին Կիևի ռեժիմի կողմից ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքը Մոսկվայի մարզի Իստրա շրջանում ժամանակին հայտնաբերվել և ոչնչացվել է տարածքում գտնվող հակաօդային պաշտպանության ուժերի կողմից»։«Ռիա նովոստին» ավելի վաղ հաղորդել էր, որ Մոսկվայի ժամանակով 06։50-ի սահմաններում Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ է խոցվել։
