Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

ՌԴ-ն պետք է շատ կոշտ արձագանքի․ իրանագետ

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թուրքիան ու Ադրբեջանն այսօր Նախիջևանում սկսեցին «Անսասան եղբայրություն – 2021» համատեղ զորավարժություններն ու Երասխում արդեն վիրավոր ունենք։

Մյուս կողմից, Թուրքիայում այսօր իբր ՌԴ լրտեսներ է ձերբակալում, որոնք ցանկացել են ահաբեկչական գործողություն իրականացնել, Մարտակերտում դարձյալ այսօր ունենում ենք թշնամու դիպուկահարի կրակոցից սպանված քաղաքացիական զոհ։

Թուրքիայի՝ Կովկաս խցկվելու գինը առայժմ միայն մենք ենք վճարում մեր կյանքով։

ՌԴ-ին Թուրքիայով հավասարակշռողները ու ՀՀ տարածքով ադրբեջանական ինքնաթիռների՝ դեպի Նախիջևան թռիչքներից հրճվողները, իհարկե, կասեն ՌԴ-ն պետք է շատ ԿՈՇՏ արձագանքի։ Հա, պետք է կոշտ արձագանքի։

Իսկ դուք ձեր անելիքների մասին ասելիք ունե՞ք վերջապես, թե՞ ձերը սրան-նրան իր անելիքները հիշեցնելն է մենակ»։