ՌԴ ԱԳՆ-ը հուսով է, որ Անկարան զերծ կմնա Սիրիայում իրավիճակի վատթարացմանն ուղղված գործողություններից

Մոսկվան հուսով է, որ Անկարան զերծ կմնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Սիրիայում իրավիճակի վտանգավոր վատթարացման։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Նման ռազմական գործողության մասին հաղորդագրությունները տագնապով ընդունվեցին… Հուսով ենք, որ Անկարան զերծ կմնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Սիրիայում առանց այն էլ բարդ իրավիճակի վտանգավոր վատթարացման»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն նաեւ նշում է, որ Մոսկվան ըմբռնումով է վերաբերվում «Թուրքիայի մտահոգություններին՝ կապված ազգային անվտանգությանը Սիրիայի սահմանամերձ շրջաններից բխող սպառնալիքների հետ»։
«Այս առումով, մենք կարծում ենք, որ սիրիա-թուրքական սահմանին վստահելի անվտանգություն հնարավոր է ապահովել միայն նրան հարող տարածքում Սիրիայի իրավապահ մարմինների զինվորական անձնակազմի տեղակայմամբ»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։
News.am
