Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ջո Բայդենը Ճապոնիայից ներողություն չի խնդրի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներողություն չի խնդրի 1945 թվականին ԱՄՆ-ի  կողմից Ճապոնիայի  Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա ատոմային ռումբ նետելու համար. հայտնել է  ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան։

Նշենք, որ G7-ն այս տարի նախագահում է Ճապոնիան: Առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 19-ից 21-ը։