Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ջերմաստիճանը կնվազի. տեղումներ են սպասվում

Օգոստոսի 11-15-ը կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Օգոստոսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ 

Երևանում՝ օգոստոսի 11-12-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է  քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։