Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պուտինը նախազգուշացրել է Վաշինգտոնին հեռահար հրթիռներ չուղարկել Գերմանի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ եթե Գերմանիայում ամերիկյան հեռահար հրթիռներ հայտնվեն, Ռուսաստանի Դաշնությունը կհանի միջին և փոքր հեռահարության հարվածային զենքերի տեղակայման միակողմանի մորատորիումը։

Այս մասին Պուտինը հայտարարել է Սանկտ Պետերբուրգում։

«Ուշադրություն է գրավում ամերիկյան վարչակազմի և գերմանական կառավարության հայտարարությունը 2026 թվականից Գերմանիայի տարածքում ամերիկյան բարձր ճշգրտության հեռահար հրթիռային համակարգերի տեղակայման պլանների մասին»,- ասել է Պուտինը։

Պուտինն ընդգծել է, որ նման զենքերը կարող են հասնել կառավարական և ռազմական վերահսկողության կարևոր օբյեկտներ, վարչական և արդյունաբերական կենտրոններ և ռուսական պաշտպանական ենթակառուցվածքներ։

 «Հետագայում նման հրթիռները, որոնք կարող են համալրվել միջուկային մարտագլխիկներով, մոտ 10 րոպեում կհասնեն մեր տարածքում գտնվող թիրախներին։ Եթե ԱՄՆ-ի նման ծրագրերը կյանքի կոչվեն, մենք կհրաժարվենք կատարել միջին և փոքր հեռահարության հարվածային զենքերի տեղակայման մորատորիումը՝ ներառյալ ռազմածովային նավատորմի ափամերձ ուժերի հնարավորությունների ավելացումը», – նշել է Պուտինը։