Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Զաքարյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով պարգեւատրեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին։

Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում, հաղորդում է Lenta.ru-ն։

Փաստաթղթում ասվում է, որ Զաքարյանը շքանշանով պարգևատրվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, խաղաղության ամրապնդման, Ռուսաստանի և Հայաստանի մշակույթները մերձեցնելու ու փոխադարձ հարստացման գործում ներդրած ավանդի համար։