Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Պետությունը պետք է փոխհատուցի ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների կորուստները. ՄԻՊ

Եթե ​​Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանազատման արդյունքում որոշ քաղաքացիների անշարժ գույքի հետ կապված խնդիրներ առաջանան, վերջիններս պետք է փոխհատուցում ստանան նույնիսկ սեփականության վկայականների բացակայության պարագայում։

Դրա մասին մայիսի 2-ին հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի 2023 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ։

Ինչ վերաբերում է սեփականության իրավունքին առնչվող հարցերին, ՄԻՊ շեշտել է, որ եթե անձինք չունեն անգամ սեփականության վկայականներ, բայց տարիներ շարունակ օգտվել են որևէ անշարժ գույքի տիրապետման և օգտագործման իրավունքից, պետությունն այսպես թե այնպես, նրանց հանդեպ որոշակի պարտավորություններ ունի։

«Այնպես որ, անկախ նրանից, թե ով է իշխանությունը, պետությունը նախկինում թույլատրել է այդ լիազորությունների իրականացումը և, բնականաբար, պետք է պատասխանատվություն կրի դրա, դրա հետևանքների համար, մասնավորապես փոխհատուցման ձևով և այլն»,- նշել է Մանասյանը։