Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պենտագոնն արգելափակում է ԱՄՆ-ի համագործակցությունը Հաագայի դատարանի հետ՝ Ուկրաինայում ռուսական ռազմական հանցագործությունների հետաքննության գործում

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, ի տարբերություն վարչակազմի մյուս բոլոր գերատեսչությունների դիրքորոշման, դեմ է Վաշինգտոնի կողմից Ուկրաինայում ռուս զինվորականների կատարած հանցագործությունների մասին Հաագայի միջազգային քրեական դատարան տրամադրելուն. գրում է The New York Times-ը

ԱՄՆ-ը չի վավերացրել Հռոմի կանոնադրությունը, որը հաստատել է Միջազգային քրեական դատարանը։ Ինչպես հայտնի է, այս կառույցը լիազորված է լսելու ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության մեղադրանքները:

Ամերիկացի քաղաքական գործիչները մտավախություն ունեին, որ այս դատավարությունը կարող է պատասխանատվության ենթարկել նաև ԱՄՆ զինվորականներին։ Վաշինգտոնը երկար ժամանակ արգելափակել է նաև Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունը, օրինակ՝ տեղեկատվության փոխանակումը։

Ռուսաստանը նույնպես չի ստորագրել Հռոմի կանոնադրությունը։ Միացյալ Նահանգները բավականին երկար ժամանակ հավատարիմ է եղել այն դիրքորոշմանը, որ այս պայմանագրին չմասնակցող երկրների քաղաքացիները, այդ թվում՝ Ռուսաստանը, չպետք է ենթարկվեն ՄՔԴ իրավասությանը՝ անկախ նրանից, թե որ երկրում են կատարվել իրենց վերագրված հանցագործությունները։

Երբ Ուկրաինայում սկսվեց պատերազմը, ԱՄՆ-ը մեղմացրեց իր դիրքորոշումը. անցյալ տարեվերջին Կոնգրեսը նույնիսկ օրենք ընդունեց, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին համագործակցել ՄՔԴ-ի հետ՝ «Ուկրաինայում իրավիճակի հետ կապված» գործերով։ Դա Բայդենի վարչակազմի մտադրությունն էր՝ առնվազն Պետդեպարտամենտի, Արդարադատության նախարարության և հետախուզական գործակալության: Միակ բացառությունը մնում է Պենտագոնը։