Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՊԵԿ-ում կադրային ջարդը շարունակվում է.«Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.

Ռուստամ Բադասյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո սկսել է կադրային զտումներ անել համակարգում եւ հատկապես՝ կենտրոնական ապարատում։ Բազմաթիվ մարդիկ են ազատվել աշխատանքից, քրեական գործեր են հարուցվել եւ այլն։ Օրերս աշխատանքից ազատվել է «ՀԴՄ մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի իրավաբան, փաստաբան Նարեկ Ալոյանը, ում ազատելու պատճառաբանությունը եղել է այն, որ նա, որպես իրավաբան, դատարանում ներկայացրել է «սեւերի» շահերը։ 

Քիչ առաջ մեզ տեղեկացրեցին, որ աշխատանքից ազատվել է նաեւ ՊԵԿ երկարամյա ծառայող, մաքսային վարչության պետերից մեկը՝ Արմեն Սաֆարյանը։ Նա սոցապ նախկին նախարար Գագիկ Եգանյանի ազգականն է։ Իսկ ավելի վաղ ՊԵԿ-ից հեռացել էր նաեւ Սաթինե Գզողյանը, որը ՊԵԿ նախագահի խորհրդականն էր անցյալում։