Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պատրաստ ենք «Պատիվ ունեմ»-ի հետ քննարկել իմպիչմենտի գործընքացի համար պակասող 28 ստորագրությունն ապահովելու հարցը. Սեյրան Օհանյան

Yerkir.am-ը կարճ զրույց է ունեցել  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների մասին։

– Պարո՛ն Օհանյան, «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու մասին։ Ո՞րն է «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը։

 – Այո՛, մենք արձանագրում ենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի կոչով «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ իմպիչմենտի  գործընթաց նախաձեռնելու մասին՝ ստանձնելով գործընթացի քաղաքական պատասխանատվությունը:

  «Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել  պակասող   28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման: