Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատրաստվում ենք դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրության արդյունքները. Սաղաթելյան

09/06/2026
- Նորություններ

Այս պահին տարբեր ընտրատեղամասերում տեղի է ունենում վերահաշվարկ. մի շարք տեղամասերում մենք բողոքարկել ենք, որպեսզի տեղի ունենա վերահաշվարկ և բացի մեզանից` տարբեր ընդդիմադիր քաղաքական միավորներ ևս այդ պահանջով դիմել են։ Այս մասին այսօրտեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին՝ մինչև շաբաթվա վերջ, հանրապետության մի շարք տեղամասերում տեղի է ունենալու այդ վերահաշվարկը։ Ակնհայտ է, որ կան տեղամասերում արձանագրությունների և ԿԸՀ-ի կայքում տեղադրված տվյալների մեջ անհամապատասխանություններ։ Այսինքն՝ մենք տեղամասից ունենք ստորագրված կնքված արձանագրություն, որտեղ արտացոլված են այլ տվյալներ, իսկ ԿԸՀ-ում՝ այլ տվյալներ։

Օրինակ՝ Չարենցավանի 27/26 տեղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 112 ձայն, որ արձանագրության մեջ ֆիքսված է, իսկ ԿԸՀ-ի կայքում մեր դիմաց գրված է 8 ձայն։ Օրինակ՝ 29/39 տեղամասում արձանագրության մեջ գրված է 117 քվե, ԿԸՀ-ի կայքում՝ 80 քվե։ ԿԸՀ-ն սա  մեկնաբանում է իբրև տեխնիկական վրիպում։

Այստեղ շատ կարևոր արձանագրում՝ ԿԸՀ-ի կայքը պարբերաբար խափանվում է, և այս տվյալներ, և մենք չենք կարողանում մեր արձանագրությունները համեմատել կայքում տեղադրված արդյունքների հետ։

Մենք ունենք բոլոր 2005 տեղամասերի արձանագրություները և այդ տվյալները ամփոփում ենք։ Մենք վերահաշվարկի արդյունքում որոշակի փոփոխություններ ակնկալում ենք. չենք կարող ամբողջ հանրապետության տարածքում վերահաշվարկ իրականացնել, բայց մեր գործընկերները ևս այն տեղամասերի վրա, որտեղ ակնհայտ տեսել են կամ հասկացել ենք, որ նման խախտումներ կարող են տեղի ունեցած լինել, դիմել են վերահաշվարկի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ «Հայաստան» դաշինքը  դիմել է մոտ 2 տասնյակ տեղամասերի վերահաշվարկի համար։

«Մենք նաև պատրաստվում ենք դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրության արդյունքները։ Սրա համար թիմը աշխատում է։ Ակնհայտ է, որ ընտրությունները տեղի են ունեցել ճնշումների, ոչ ազատ, ոչ արդար պայմաններում։ Դրա համար կան բազմաթիվ փաստեր, փաթեթը պատրաստվում է և ԿԸՀ-ի կողմից արդյունքները վերջնական հայտարարելուց հետո նաև գնալու ենք այդ ճանապարհով։

Ակնհայտ հասկանալով, թե ովքեր են նստած Սահմանադրական դատարանում, հասկանալով նրանց կաշկանդվածությունը և ըստ էության իշխանության կցորդ լինելու հանգամանքը, բայց այս ամեն ինչով հանդերձ՝ ծանրակշիռ փաստերով մենք մտնելու ենք Սահմանադրական դատարան»,- նշեց Սաղաթելյանը։

Նախորդ գրառումը

Տեսանյութ. Այս ընտրությունները ժողովրդի իրական կամարտահայտությունը չեն արտացոլում. Օսկանյան

Հաջորդ գրառումը

Մանդատները վերցնել-չվերցնելու թեմայով խորհրդակցություններ ենք անցկացնելու ընդդիմադիր քաղաքական գործընկեր ուժերի հետ. Սաղաթելյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026
Հաջորդ գրառումը

Մանդատները վերցնել-չվերցնելու թեմայով խորհրդակցություններ ենք անցկացնելու ընդդիմադիր քաղաքական գործընկեր ուժերի հետ. Սաղաթելյան

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական