Պետք է օրենք ընդունել, որպեսզի ընտրություններ անցկացնելու տարում պետբյուջեով նախապես նախատեսված ծախսերից բացի, այլ ծախսեր չարվեն։ Մենք տեսանք, որ մարդկանց ֆինանսական օգնություն է հատկացվում տարբեր ծրագրերով, և դա արվում է ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ. արձանագրում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Մենք բոլորս մեր աչքերով ենք տեսել ԿՀԸ-ի կայքում «Բարգավաճ Հայաստանի» 4 տոկոսը, բայց կարճ ժամանակ անց թիվը փոխվում է՝ դառնալով 3,960 տոկոս։ Սա ի՞նչ աճպարարություն է։ Այս թվերը չեն արտահայտում ժողովրդի քվեն։ Այս իշխանությունը 50+ ձայներ չի ստացել, 50 տոկոսի շեմը չի հաղթահարել. վստահ է Օսկանյանը։
Ժողովուրդը «ոչ» է ասել իշխանություններին, մանդատ չի տվել, որպեսզի Սահմանադրություն փոխի, Հայ եկեղեցու դեմ ճնշումներ գործադրի, «անկլավներ» հանձնի Ադրբեջանին։









