Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Պատերազմ հաղթած

Արմինա Դովլաթբեկյանի ՖԲ էջից, –

…Այսօր հարսանիքն է մի զույգի,որն անցել է պատերազմի ողջ թոհ ու բոհով…

Այսօր հարսանիքն է մի հերոսի,որն Արցախյան պատերազմում կորցրել է զույգ աչքերի տեսողությունը,բայց չի կորցրել հույսը նորից տեսնելու, չի կորցրել սերը հայրենիքի, կյանքի, մարդկանց նկատմամաբ…

44-օրյա պատերազմի ընթացքում տեսողությունը կորցրած հերոս Վրեժ Բադալյանը 💛և իր սիրելին՝ Քրիստինե Պողոսյանն, այսօր ամուսնանում են:

Երջանիկ լինեք սիրելիներս🤗🤗