Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմում պարտված իշխանությունը ՉԻ ԿԱՐՈՂ բանակցել խաղաղության պայմանագիր, քանի այդ խաղաղությունն անմիջապես վերածվում է անվերապահ կապիտուլյացիայի. Արթուր Ղազինյան

09/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.

Ինչու պետք է հեռանա այս իշխանությունը.

Պատերազմում պարտված իշխանությունը ՉԻ ԿԱՐՈՂ բանակցել խաղաղության պայմանագիր, քանի այդ խաղաղությունն անմիջապես վերածվում է անվերապահ կապիտուլյացիայի.
Իշխանության փոփոխությունը հանգեցնում է գլխավոր բանակցողի փոփոխության, ինչը զրոյացնում է նախկին բանակցողի կողմից ձեռք բերված բոլոր բանավոր պայմանավորվածություններն ու ստանձնած պարտավորությունները.
Գլխավոր բանակցողի փոփոխությունը կասեցնում ու սառեցնում է բոլոր տեսակի բանակցությունները, քանի որ նոր բանակցողը չի ընդունում իր նախորդի ձեռք բերած պայմանավորվածություններն ու պարտավորությունները.
Իշխանության հեռացումից հետո ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որը չունի մանդատ բանակցել և ստորագրել որևէ ռազմավարական նշանակության փաստաթուղթ.
Աշխարհի բոլոր պետությունները ընդունում են այն փաստը, որ ժամանակավոր կառավարությունները չեն ներկայացնում ամբողջ ժողովրդին և չունեն մանդատ բանակցելու ու ստորագրելու որևէ փաստաթուղթ.
Ժամանակավոր կառավարությունը՝ կասեցնելով վտանգավոր ու պրտվողական բանակցությունները, ստանում է շունչ քաշելու ժամանակ և հնարավորություն հաշտեցնել հասարակությունը, վերակազմակերպել պետական կառավարման համակարգը, բարձրացնել պետական ինստիտուտների աշխատանքի արդյունավետությունը և վերականգնել հանրության հավատը, հարգանքն ու վստահությունը պետության նկատմամբ.
Հնարավորություն է ստանում վերակազմակերպել, վերակառուցել, արդիականացնել ՀՀ Զինված ուժերը, համալրել նոր զինատեսակներով և բարձրացնել ՀՀ ԶՈւ մարտունակությունը.
Նշված աշխատանքներն ավարտելուց հետո կազմակերպվում են արտահերթ ընտրություններ՝ համընդհանուր ազգային ու պետական շահի վրա հիմնված լեգիտիմ և ուժեղ ազգային իշխանության ձևավորման նպատակով.
Նոր ընտրված իշխանությունը՝ ամուր պետականության, կոնսոլիդացված հասարակության և մարտունակ բանակի հիմքի վրա վերսկսում է բոլոր բանակցությունները, բայց արդեն հավասարի և ուժեղի դիրքերից՝ համազգային նպատակների իրականացման ու պաշտպանության հանձնառությամբ:
Շատերին հետաքրքրում հարցը. կլինի՞ արդոք պատերազմ իշխանության փոփոխությունից հետո.

Ո՜Չ, չի լինի, քանի որ Ադրբեջանն այդ իրավիճակում չի կարող ստանալ թույլտվություն պատերազմ սկսելու համար, իսկ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախն այսօր հուսալիորեն պաշտպանված են Ռուսաստանի խաղաղապահների, ՀԱՊԿ համակարգով և Իրանի ռազմավարական շահերի համակցությամբ:

Ադրբեջանն ու Թուրքիան այսօր չեն կարող պատերազմ սկսել Ռուսատանի և Իրանի դեմ, իսկ Հայաստանի ժամանակավոր կառավարության որոշումը չվարել բնակցություններ առավել քան լեգիտիմ է և կընդունվի միջազգային հանրության կողմից:

Կարդալով վերը նշվածը, դեռ կա՞ն կասկածներ, որ այս իշխանության հեռացումը բխում է Հայաստանի ազգային ու պետական, ինչպես նաև ցանկացած Հայ մարդու շահերից:

Հ.Գ. Եթե ունեք հարցեր, պատրաստ եմ պատասխանել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետք է գան կարող ուժեր, որպեսզի այս վիճակից դուրս գանք․ ԳՇ պետի նախկին տեղակալ.Yerevan Today

Հաջորդ գրառումը

Արցախը չենք զիջելու, ՀՀ-ն հզորանալու է, մնալու ենք հավատարիմ մեր հավատքին և անկարող այս իշխանությանը վռնդելու ենք. երդում

Համանման Հոդվածներ

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանը ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ ու շատ մեծ հարցական է՝ Սյունիքը կմնա՞, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ հասցեական գնահատականները ոչ թե զսպում, այլ ավելի են քաջալերում գործող իշխանությանը. «Հայաստան» խմբակցություն

13/05/2026
Նորություններ

Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել․ ՆԳՆ

13/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախը չենք զիջելու, ՀՀ-ն հզորանալու է, մնալու ենք հավատարիմ մեր հավատքին և անկարող այս իշխանությանը վռնդելու ենք. երդում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական