Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Արցախը չենք զիջելու, ՀՀ-ն հզորանալու է, մնալու ենք հավատարիմ մեր հավատքին և անկարող այս իշխանությանը վռնդելու ենք. երդում

Եռաբլուրում տեղի ունեցավ երդման արարողություն Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների մասնակցությամբ․

«Հայ ժողովուրդը, որ անցել է հազարամյակների միջով, կերտել փառահեղ պատմություն, մասնակցել աշխարհի պատմության կերտմանն, ասօր հայտնվել է պետականությունը վերստին կորցնելու ու բնաջնջման շեմին:

Ժամն է եկել արթնանալ ու ոտքի ելնել հանուն գոյության։ Ժամն է եկել պայքարի։ Այսօր մենք, այն սերունդները, որոնք ժառանգել են մեր հերոս նախնիներից հայոց պետությունը, հայկական Արցախը և հայի արժանապատվությունը, մեր զոհված զավակների շիրիմների առաջ ու նրանց անմահ հիշատակով երդվում ենք՝

Արցախը չենք զիջելու, ՀՀ-ն հզորանալու է, մնալու ենք հավատարիմ մեր հավատքին, ապազգային և անկարող այս իշխանությանը վռնդելու ենք

Երդվում ենք

Երդվում ենք

Երդվում ենք»։

Ինչպես 18-ամյա նորակոչիկն է երդվում ծառայել իր Հայրենիքին, ինչպես երիտասարդ զույգն է երդվում եկեղեցու խորանի առաջ, այնպես էլ մեզնից յուրաքանչյուրը պետք է երդվի, որ հավատարիմ է սուրբ պայքարին հանուն Հայաստանի ու Արցախի։

Տուր քո երդումը, կիսվիր քո սոցիալական ցանցում օգտագործելով #Երդվումեմ հեշթեգը, գրառման, story-ի կամ ուղերձի տեսքով: