Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատային իրավիճակ է. ուժերի բալանսը մոտավորապես հավասար է, իսկ Փաշինյանը դա ընկալում է որպես սեփական պարտություն. քաղտեխնոլոգ

13/02/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխանությունները հերթական անգամ ցանկանում են քաղաքական հետապնդումը քողարկել ստանդարտ հոդվածներով՝ փողերի լվացում, հարկերից խուսափում և այլն։ Այսպես է Արմեն Չարչյանի, Սամվել Կարապետյանի և մնացածների դեպքում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում համոզմունք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով այսօր առավոտից «Իզմիրլյան» ԲԿ-ում շարունակվող խուզարկություններին։

«Եթե ուրիշ բան չեն կարողանում հնարել՝ ասում են փողերի լվացում։ Հիմա հերթական անգամ այս դրվագն Արմեն Չարչյանի հետ է կապված. աընդհատ քրեական գործեր, դատարան… հիմա նորից նույն պրոցեսն է, էլ չեմ ասում, թե որքան է այս ամենը վնասում նրա բուժառուներին։

Ես, իմանալով Արմեն Չարչյանին, համարում եմ, որ այս ամենը նրա հետ առնչություն չունի, և  քանի որ «Իզմիրլյնա» ԲԿ-ն ուղղակիորեն փոխկապակցված է Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառի հետ, բնական է, որ ԲԿ-ի և նրա ղեկավարության շուրջ տեղի ունեցողն ուղղակիորեն Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների վարած արշավի բաղկացուցիչ մասն է»,- ասաց Վիգեն Հակոբյանը։
Քաղտեխնոլոգը հիշեցրեց հատկապես ԽՍՀՄ շրջանում գործածելի մի արտահայտություն՝ «Եթե մարդը կա, քրեական հոդված էլ կգտնվի»։

«Այսօր մոտավորապես նույն բանն է. ակնհայտ է, որ սա Եկեղեցու և Վեհափառի դեմ արշավի շարունակությունն է։ Ավելի վաղ բռնում էին Գարեգին Բ-ի բարեկամներին (նկատի ունի Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբոր և նրա որդու ձերբակալությունները՝ խմբ.), իսկ հիմա ճնշում է գործադրվում նաև Եկեղեցու հետ կապված ինստիտուտների, այս դեպքում՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի վրա։ Եթե, օրինակ, խոսք գնար գրադարանի կամ հացի գործարանի մասին, այդ մասով ևս գործեր կբացվեին։

Քանի որ Առաքելական եկեղեցու դեմ արշավը դարձել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական կամպանիայի հիմնական կոնցեպցիաներից մեկը, կարծում եմ՝ Եկեղեցու դեմ հարձակումների փորձ անընդհատ արվելու է. փորձ է արվելու ճնշումների ներքո ինչ-ինչ հարցեր լուծել։ Քանի որ այլ ճանապարհ չի երևում, և զանգվածներ չի հաջողվում հավաքել, մնում է միայն ճնշում գործադրել Վեհափառին վրա, որպեսզի նա ինքնակամ զիջումների գնա։ Միայն այս ճանապարհն է մնում, և Փաշինյանն այս ճանապարհն ակտիվորեն օգտագործում է։ Փորձ է արվում այնպիսի մթնոլորտ ստեղծել, որպեսզի մերձավորների միջոցով ազդեն Վեհափառի վրա»,- ասաց Վիգեն Հակոբյանը՝ հավելելով՝ամեն բան կախված է նրանից, թե Գարգին Բ-ն որքան ամուր կմնա իր դիրքերում։

Վերջում քաղտեխնոլոգը շեշտեց՝ եթե Վեհափառը տեղի չտա իշխանությունների ճնշումներին, ապա Փաշինյանը որևէ հեռանկար չի կարող ունենալ՝ որքան էլ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, և նա շտապում է։

«Հիմա պատային իրավիճակ է. ուժերի բալանսը մոտավորապես նույնն է, հավասար է, իսկ Նիկոլ Փաշինյանը հավասարն ընկալում է որպես սեփական պարտություն»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսաստանը բանակցություններ կսկսի Հայաստանի հետ երկու երկաթուղային գծերի վերակառուցման վերաբերյալ

Հաջորդ գրառումը

Էստոնիան Երևանում դեսպանություն կբացի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին. «ՀայաՔվե»

07/06/2026
Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
Հաջորդ գրառումը

Էստոնիան Երևանում դեսպանություն կբացի

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական