Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պաշտոնյան «Artur Baghdasaryan» էջով կեղծարարությամբ է զբաղվել

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից հաղորդումեն.

«Հերթական ուսումնասիրության շրջանակում պարզվել է, որ ֆեյսբուքյան՝ «Artur Baghdasaryan» անվանումը կրող էջը, որը պարբերաբար հայտարարություններ է տարածում այս կամ այն պաշտոնատար անձանց կողմից կատարվող ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ, ներկայացված է կեղծանվամբ ու օգտագործվում է պաշտոնատար անձի կողմից:

Տվյալ պաշտոնատար անձը հրավիրվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն, ով ընդունել է, որ հիշյալ ֆեյսբուքյան էջն օգտագործվում է իր կողմից, էջում տարբեր մարդկանց վերագրվող գործողությունների մասին հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, այդ գրառումները կատարվել են անձնական նպատակներով»։