Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պաշտոնյաները երեկվանից իրավական դիակներ են. «Ժողովուրդ»

27/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. << «ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը վերջացած է»,- 2020 թվականի սեպտեմբերի 16-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ Հրայր Թովմասյանին երկար չարչարանքներից հետո գահընկեց արեցին։ Այս հայտարարությունից 6 ամիս անց նաեւ Նիկոլ Փաշինյանի կողմից ՍԴ գործուղված դատավորները միաձայն
ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչեցին։ Այդ հոդվածով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ մի շարք նախկին պաշտոնյաների՝ 2008-ի «Մարտի 1»-ի գործի անվան տակ, որը, փաստորեն, հակասում է Սահմանադրության 78 եւ 79-րդ հոդվածներին եւ անվավեր պետք է ճանաչվի։

Նկատենք՝ երբ 2018 թվականի հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց այդ հոդվածով, որով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փորձում էին ապացուցել, թե Քոչարյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, շատ մասնագետներ եւ իրավաբաններ նշում էին, որ ի սկզբանե այն ձախողված գործ է:

Սակայն Դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը, նաեւ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հպարտանում էին, որ կարողացել են մեղադրանք առաջադրել երկրորդ նախագահին եւ կալանավորել, ու արդարությունն արդեն իսկ հաղթանակել է: Սակայն գրեթե երեք տարի անց Սահմանադրական դատարանը ուշագրավ որոշում կայացրեց եւ այդ հոդվածը ճանաչեց հակասահմանադրական։

Երեկ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը հայտարարեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանը 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու է։ «ՍԴ-ի որոշման ուժով այն բոլոր ակտերը, որոնք վերաբերում են 300.1 հոդվածին, ընդունման պահից ի վեր ուժ չունեն ու ենթակա են վերանայման», – նշեց նա՝ հպարտանալով, որ իր պաշտպանյալը, ըստ էության, «մաքրվեց»։ Իսկ ինչ արժեցավ հակասահմանադրական ճանաչված այս հոդվածը մեր երկրի վրա. 2018 թվականի նոյեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչվեց Յուրի Խաչատուրովը՝ հենց այդ մեղադրանքով, մինչեւ այժմ հետախուզման մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը եւ Սեյրան Օհանյանը եւս մեղադրվում են այդ հոդվածով:

Այսինքն՝ հայոց բանակի գլխավոր շտաբի 3 նախկին պետեր հետապնդվեցին այս ապօրինի հոդվածով, եւ այսօր պետք է ասենք, որ երեք տարի ձգված դատական պրոցեսը, ըստ էության, անօգուտ զբաղմունք էր, որի արդյունքում Հայաստանն էլ հայտնվեց իրավական մեծ փոսում:

Հիշեցնենք, որ ՍԴ-ի կողմից մերժված այս հոդվածը դեռ 2008-ին կալանավորված քաղբանտարկյալների գործի եվրաքննության ժամանակ վիճահարույց էր ճանաչվել>>։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 27․03.21թ. համարում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«…Մենուան, Գեւորգը… ու էսպես մոտ հինգ հազար տղա զոհվեց, հիշո՞ւմ եք, որ գերիներ ու անհետ կորածներ ունենք։ Հիշո՞ւմ եք։ Բա որ հիշում եք տականքն ինչու է դեռ վարչապետ, ինչու դեռ բանտախցում չէ». Գեղամ Նազարյան

Հաջորդ գրառումը

Օդի որակի առումով Մոսկվան մտել է աշխարհի 30 լավագույն մայրաքաղաքների ցանկը

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Օդի որակի առումով Մոսկվան մտել է աշխարհի 30 լավագույն մայրաքաղաքների ցանկը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական