Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պաշտոնական Բոգոտան ամբարտավանության համար Կոլոմբիայից վտարում է Իսրայելի դեսպանին

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին, որին նույն օրվա համարում անդրադարձել է «Time Turk» թերթը:

 Ըստ թուրքական թերթի՝ Կոլոմբիայի արտգործնախարար Ալվարո Լեյվան Իսրայելի դեսպան Դագանից պահանջել է երկրի նախագահ Գուստավո Պետրոյի հանդեպ ցուցաբերած «ամբարտավանության» համար ներողություն խնդրել և լքել մայրաքաղաք Բոգոտան: Նա ասել է. «Կոլոմբիայում Իսրայելի դեսպանի տխմար ամբարտավանությունը դիվանագիտության պատմության մեջ արձանագրվելու է որպես սև բիծ: Նրա արարքն առնվազն անամոթություն է, նա պետք է ներողություն խնդրի և հեռանա երկրից»:

Արտգործնախարար Լեյվան, պաշտպանելով նախագահ Պետրոյի դիրքորոշումը Իսրայել-Պաղեստին հակամարտության հարցում, նշել է, որ պետք է  հարգել  նախագահին, նա խաղաղություն է ցանկանում իր երկրին և ամբողջ աշխարհին, պահանջում է վերջնական մնայուն լուծում Իսրայել-Պաղեստին հակամարտությանը, «բարեկրթությունն անհնար է կոծկել կեղտով կամ լկտիությամբ»:

Ի պատասխան արտգործնախար Լեյվանին՝ Իսրայելը Գազայի վրա իսրայելական հարձակումների առնչությամբ նախագահ Պետրոյի՝ սոցցանցում արած գրառումների պատճառաբանությամբ  արտգործնախարարություն է կանչել Իսրայելում Կոլոմբիայի դեսպան Մարգարիտա Մենժարեսին: Իսրայելի արտգործնախարար Էլի Կոհենի հրահանգով դեսպանին ընդունել է արտործնախարարության Լատինամերիկյան երկրների վարչության պետի տեղակալ Յոնաթան Պելեդը և նրան է փոխանցել Թել-Ավիվի Կոլոմբիայի նախագահ Պետրոյի «հակաիսրայելական և հակասեմական» բնույթի հայտարարություններից բխող դժգոհություն:

Պելեդն ընդունելությանը Կոլոմբիայի դեսպանուհուն ասել է, որ նախագահ Պետրոյի՝ Իսրայելը ցնցող հայտարարությունները, բացի հակասեմականությունը խթանելուց, Կոլոմբիայում սպառնալիքի տակ է դնում «հրեական համայնքի գոյությունը»: Այս ամենից հետո Կոլոմբիայի նախագահը «Իսրայելի հետ հարաբերությունները սառեցնելու» որոշում է ընդունել, որին հետևել է Կոլոմբիային զենքի արտահանումը կասեցնելու  Իսրայելի որոշումը:

Ի դեպ՝ Կոլոմբիայի նախագահ Պետրոն հոկտեմբերի 9-ին սոցցանցում դատապարտել էր ՀԱՄԱՍ-ի հարձակմանը պատասխանելու Իսրայելի արարքները և մատնանշել. «Որպեսզի իսրայելցի երեխանները կարողանան հանգիստ քնել, պետք է հանգիստ քուն ունենան նաև պաղեստինցի երեխաները»:

Հակոբ Չաքրյան