Շաբաթ, 15 Օգոստոս, 2026

Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին. Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միություն

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) կրկին անդրադարձել է Հայաստանում քաղաքական հետապնդումներին։

Հրապարակման մեջ ասվում է՝

«Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) շարունակում է մտահոգությամբ հետևել Հայաստանի իշխանությունների՝ քաղաքական դրդապատճառներով ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումներին:

Մենք կոչ ենք անում կառավարությանը դադարեցնել բոլոր տեսակի քաղաքական հետապնդումները ընդդիմադիր քաղաքական գործիչների և ակտիվիստների նկատմամբ։

Պահանջում ենք անհապաղ և անվերապահ ազատ արձակել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին։

Արդար, թափանցիկ և անկախ դատական գործընթացը էական է արդարության գերակայությունն ապահովելու համար»։