Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պահանջելու ենք, որպեսզի նախագահը չստորագրի Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի ընդունած որոշումը

Վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 16․00-ին, բոլորս հավաքվում ենք ՀՀ նախագահի նստավայրի առջև (հասցե՝ Բաղրամյան 26)։ Վահագն Խաչատուրյանից պահանջելու ենք, որպեսզի չստորագրի Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի ընդունած որոշումը. հայտնում է «Սրբազան պայքար»  տելեգրամյան էջը։

«Որոշումը չստորագրելը ոչ միայն կփրկի Հայաստանի Հանրապետությունը վերահաս աղետից, այլև կհանդիսանա նախագահին տրված այն եզակի հնարավորություններից մեկը, որը նրան կփրկի վերջանականպես Նիկոլի ծառայի վերածվելուց»,- գրված է հաղորդագրության մեջ։