Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Պակիստանում երկրաշարժի զոհեր կան

Պակիստանի Բելուջիստան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 20 մարդ, հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով Dawn թերթը: Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը գրանցել է 5,7 մագնիտուդ երկրաշարժ:

Տեղական թերթի տվյալներով՝ տուժել է նաև ավելի քան 300 մարդ: