Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Չորս օրը բավարար է, որպեսզի Մոսկվան ներկայացնի իր հուշագրի նախագիծը. Երմակ

Ուկրաինան պատրաստ է մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք Ռուսաստանի հետ բանակցություններին. հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Նա նշել է, որ Ուկրաինան պնդում է, որ ռուսական կողմը հանդիպումից առաջ ներկայացնի իր հուշագրի նախագիծը։

«Ուկրաինան պատրաստ է հաջորդ հանդիպմանը, բայց մենք ցանկանում ենք կառուցողական քննարկում ունենալ։ Սա նշանակում է, որ կարևոր է ռուսական նախագիծ ստանալ։ Կա բավարար ժամանակ՝ չորս օրը բավարար է փաստաթղթերը պատրաստելու և ուղարկելու համար», – հայտարարել է նա։