Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Եթե բանակցությունների արդյունք լինի, Պուտինը պատրաստ կլինի ամենաբարձր մակարդակով շփումների

Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բարձր մակարդակի բանակցությունների. լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինը բազմիցս ասել է, որ  սկզբունքորեն կողմ է ամենաբարձր մակարդակով շփումներին, իհարկե, դրանց կարիքը կա,  բայց դրանց պետք է պատրաստվել և նախ արդյունքի պետք է հասնել երկու երկրների պատվիրակությունների միջև ուղիղ բանակցություններում: Եթե նման արդյունքի հասնեն,  ապա, իհարկե, կարող ենք խոսել ամենաբարձր մակարդակով շփումների մասին», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը: