Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Չինաստանի «Խիստ նախազգուշացում» զորավարժությունները բարկացրել են Թայվանին

Ընթացիկ զորավարժությունների երկրորդ օրը Չինաստանը ճշգրիտ հարվածներ է իրականացրել Թայվանում և երկրին հարող ջրերում՝ առանցքային թիրախների ուղղությամբ:

Զորավարժությունները, որոնք Պեկինն անվանել է «Խիստ նախազգուշացում»,  տեղի են ունեցել ի պատասխան Թայվանի նախագահ Ցայ Ինգ Վենի՝ անցյալ շաբաթ ԱՄՆ կատարած այցի։

Այն բանից հետո, երբ չինական զինվորականները «բեմադրեցին»  կղզու շրջափակումը, ԱՄՆ-ը Չինաստանին կոչ արեց զսպվածություն ցուցաբերել:

Թայվանի իշխանությունները հայտնել են, որ շաբաթ օրը առնվազն 71 չինական ինքնաթիռ թռել է կղզու շուրջը:

Նրանք նաև հայտնել են, որ 45 ռազմական ինքնաթիռ կամ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը՝ Թայվանի և Չինաստանի տարածքների միջև ոչ պաշտոնական բաժանարար գիծը, կամ թռել է Թայվանի ՀՕՊ նույնականացման գոտու հարավ-արևմտյան մաս: