Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Չինական լրտես-օդապարիկը՝ ամերիկյան երկնքում (տեսանյութ)

Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ զինվորականները վերջին օրերին հետևում են հետախուզական օդապարիկին երկրի հյուսիսային մասում:

Իշխանությունները վստահ են, որ օդապարիկը պատկանում է Չինաստանին։

Չինական լրտեսական օդապարիկը թռել է ԱՄՆ Մոնտանա նահանգի վրայով։

ԱՄՆ-ի երկնքում օդապարիկը չի սպառնում մարդկանց և թռչում է  ինքնաթիռների թռիչքի հեռավորությունից  բարձր. արձագանքել է Պենտագոնը։

Հաղորդվում է, որ օդապարիկի մասին զեկուցվել է Բայդենին, սակայն Վաշինգտոնից օդապարիկը չխոցելու վերաբերյալ հանձնարարական է ուղարկվել։