Չնայած համառ ջանքերին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ներկայումս չի կարողանում մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ ճանապարհով, ներառյալ Աղդամը:
Ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։
«Կազմակերպությունը կոչ է անում համապատասխան որոշումներ կայացնողներին թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր հիմնական հումանիտար գործողությունները այդ տարածքում»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ ապավինում են նշված երթուղիներով իրենց հասնող մարդասիրական օգնությանը։
«Քաղաքացիական բնակչությունը ներկայումս բախվում է դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության պարագաների, ինչպիսիք են հիգիենայի միջոցների և մանկական սնունդի դեֆիցիտին: Մրգերը, բանջարեղենը և հացը գնալով սակավ և թանկ են դառնում, մինչդեռ որոշ այլ մթերքներ, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հացահատիկները, ձուկը և հավը անհասանելի են: Վերջին անգամ ԿԽՄԿ-ին թույլատրվել է բժշկական պարագաներ և հիմնական սննդամթերք բերել տարածք մի քանի շաբաթ առաջ»,- ասվում է հայտարարության մեջ: