Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 85

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 85

Եթե Հայաստանը չի կարողանում լուծել գերիների վերադարձի հարցը, ապա գուցե ՀՀ իշխանությունը, ընդդիմությունը, քաղհասարակությունը լավ չե՞ն աշխատում. քաղաքագետ

06/03/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բաքվում ԿԽՄԿ գրասենյակի փակմամբ գուցե արտաքին աշխարհի հետ վերջին հաղորդուղին է փակվում, սակայն այդ փաստը հայ գերիների վիճակի, պահման պայմանների, նրանց նկատմամբ ճնշումների և բռնությունների առնչությամբ էական փոփոխության չի կարող հանգեցնել։ Պատճառն այն է, որ Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն իրենք ադրբեջանցիներ են, և հաշվի առնելով Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքի կառուցվածքը և այն ուղղահայացը, որ կա վերևից ներքև, նրանց այսպես թե այնպես թույլ չէր տրվելու անաչառ գործունեություն ծավալել։  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

Ըստ քաղաքագետի՝ կասկածից վեր է, որ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի աշխատակիցները հայ գերիներին տեսակցելուց հետո հրապարակավ հանդես են եկել այնպիսի հայտարարություններով, որոնք թելադրված են եղել վերևից։

«Կարելի է ծայրահեղ քիչ դեպքեր ենթադրել, որ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները տվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից մի քանի անգամ չզտված տեղեկություններ»,-ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։

Մեր զրուցակիցը հիշեցրեց՝ չկա մարդասիրական կամ միջազգային վերահսկողություն իրականացնող այլընտրանքային մեկ այլ մարմին, որը Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի փակումից հետո կկարողանա պատշաճ տեղեկություններ ստանալ և փոխանցել հայ գերիների մասին։

«Այդպիսի որևէ կառույց, իհարկե, չկա։ Եթե նույնիսկ Բաքվում նման կառույց լիներ, չեմ կարծում, որ այն էական փոփոխություններ կմտցներ գերիների հարցում։ Պետք է հասկանալ մեկ բան. անցել են այն ժամանակները, երբ կարող էինք գնալ Մոսկվա, Վաշինգտոն կամ Բրյուսել և բողոքել Ադրբեջանի գործողություններից։ Հայաստանի Հանրապետությունն առանձին սուբյեկտ է և Ադրբեջանն էլ իր հերթին՝ առանձին սուբյեկտ։ Հետևաբար Հայաստանի և Ադրբեջանի միջև նմանօրինակ հարցերը պետք է լուծել «հավասարը հավասարի հետ» բանակցությունների սկզբունքով կամ ինչ-որ բան ինչ-որ բանի դիմաց առաջարկելով։

Իսկ եթե Հայաստանը չի կարողանում լուծել ռազմագերիների վերադարձի հարցը, ապա գուցե ՀՀ իշխանությունները, ընդդիմությունը, քաղհասարակությունը, փորձագիտական համայնքը, լրագրողները լավ չե՞ն աշխատում։ Գուցե մենք բոլորս հավանաբար այնքան էլ լավ չենք աշխատում և պետք է աշխատել ավելի շատ, ավելի լավ, ավելի երկար ժամանակ հատկացնելով գերիների վերադարձի հարցին։ Ուրիշ տարբերակ մտածել, թե կլինի երրորդ կողմ, որի միջոցով կկարողանանք ինչ-որ բան անել, հնացած մտածելակերպ է, որն այսօր աշխատել չի կարող»,- ամփոփեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական աղբյուրների՝ Բաքուն ԿԽՄԿ-ին ծանուցել է կառույցի գործունեությունը դադարեցնելու մասին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Օրելի Լաշանը APA-ին ասել է, որ Ադրբեջանի կառավարությունն իրենց տեղեկացրել է Ադրբեջանում ԿԽՄԿ-ի  ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մոսկվան Մակրոնի միջnւկային հռետորաբանությունը համարում է սպառնшլիք Ռուսաստանի հասցեին. Լավրով

Հաջորդ գրառումը

Ալիևը Թուրքիայում կրկին խոսել է Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ալիևը Թուրքիայում կրկին խոսել է Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների մասին

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական