Կիրակի, 26 Հուլիս, 2026

Չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ․ Արման Եղոյան

«ԱՄՆ-ն ունեցել է ճանապարհի վարձակալման առաջարկ, որը չենք ընդունել․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ապաշրջափակման ամերիկյան ծրագրին։

Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունը համաձայն է ապաշրջափակման հարցը դիտարկել ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և տարածքային ամբողջականության սկզբունքների պահպանման տիրույթում։

Իշխանական պատգամավորը խոսել է նաև ռուսական ուղղորդմամբ դաշտ նետված այն կեղծ լուրերին, թե ամերիկյան զորքեր են կանգնելու ճանապարհին, թե ԱՄՆ-ն թուրքական ընկերություն է բերում ՀՀ։

Եղոյանը խոսել է նաև արբիտրաժային դատարանի՝ ՀԷՑ-ի գործով որոշման, կալանավորված հոգևորականներին և Սամվել Կարապետյանին ազատելու Տեր-Պետրոսյանի կոչի, հարակից այլ թեմաների մասին։

Infoport.am