Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Չարենցի արձանի մոտ Նավալնիին են հիշատակել. ԱՄՆ և ՄԹ դեսպաններից բացատրություն են պահանջում

«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը» հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ  Եղիշե Չարենցի արձանի դիմաց ԱՄՆ և ՄԵԾ Բրիտանիայի դեսպանները տեղադրել են նաև ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի լուսանկարները:

«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը խիստ վիրավորական է համարում Հայաստանում հավատարմագրված երկու դեսպանների կողմից հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ ռուսական ինչ-որ հասարակական-քաղաական գործչի հիշատակին ծաղիկներ կամ լուսանկարներ տեղադրելը։

Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ ներկայացուցիչների նման քայլը փորձ է ներքաշել հայ ժողովրդին իրենց աշխարհաքաղաքական գործընթացների մեջ, ստորացնում հայ մտավորականների դերը, նվաստացնում նրանց մշակութային արժեքը։

Երկու դեսպանատներից պահանջում ենք բացատրություն այդ քայլի համար