Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Չավուշօղլուն նորից «թևերը փռեց» Ադրբեջանի վրա

«Ադրբեջանի սեփական հողերում հարստությունները յուրացնելու փորձն անթույլատրելի է։  Այս հարցում, ինչպես և ցանկացած այլ հարցում, Ադրբեջանը միայնակ չէ», – հայտարարել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր՝ Անկարայում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։

Թուրք պաշտոնյայի ասածը վերաբերում է Բերձորի միջանցքն ադրբեջանցիների կողմից փակելու իբր բնապահպանական պատճառներին։

Նա հայտարարել է, որ Բաքվի և Անկարայի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են։

Չավուշօղլուն ասել է, որ Ադրբեջանի հետ սերտորեն համագործակցելով՝ Թուրքիան նաև շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացը։ Իսկ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց կտա, թե Հայաստանը որքանով է անկեղծ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում։